«Ժամանակ». Ընդլայնել են «հիմնադիր» կապիտալը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հրապարակումով, որում կառավարությանը ներկայացնում է իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ երկու կարեւոր քայլի առաջարկ: Ըստ այդմ, նա առաջարկում է վերացնել նախարարությունների եւ այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվները կոռուպցիայի ռիսկերը վերացնելու համար, եւ վավերացնել ապօրինի հարստացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան հոդվածը: Տեր-Պետրոսյանն իրավացիորեն արձանագրում է, որ եթե չլինի պայքար կոռուպցիայի դեմ, ապա Հայաստանում չի փոխվի ոչինչ եւ զգուշացնում, արդեն ոչ թե դեֆոլտով, այլ Հայաստանի ու Ղարաբաղի կորստով: Ուշագրավ է, որ ՀԱԿ առաջնորդը ընդամենը օրերի տարբերությամբ չարագույժ տնտեսական աղետի մասին ահազանգից անցնում է կառավարությանը կառուցողական առաջարկի: Այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում նաեւ խորհրդարանում ուշագրավ զարգացումներին զուգահեռ: Այստեղ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների եւ ընդդիմության, կամ այսպես ասած 4+4 ֆորմատի միջեւ նոր համաձայնության մասին, որ վերաբերում է ընտրակեղծիքների մասին հայտարարությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն` եթե դրանք չեն ապացուցվում: Այդպիսով, 4+4 ֆորմատն, ըստ էության, համաձայնության է եկել չապացուցվող հայտարարությունները քրեական պատասխանատվության ենթարկելուն, եթե դրանք արվել են դիտավորությամբ: Թե ինչպես է որոշվելու դիտավորությունը, պարզ չէ, սակայն այստեղ ակնհայտն այն է, որ ընտրական խաղի կանոնների շուրջ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությունը, երբ անցյալ օրերին թվում էր, որ մինչ այդ ձեռք բերված եւ ոչիշխանական ուժերի շուրթերով պատմական որակված համաձայնությունը մոտենում է տապալման, իսկ Տեր-Պետրոսյանն էլ այդ ամենը գնահատել էր որպես թատրոն: Շատ հետաքրքրական է, որ դրանից հետո, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը թատրոն ասելով նկատի չուներ իշխանությունների հետ ԸՕ շուրջ բանակցությունը, այլ ՏԻՄ ընտրություններն ու ԿԸՀ կազմի նշանակումը: Եվ ահա, արդեն կառուցողական ոգով հանդես է գալիս հենց ինքը` ՀԱԿ առաջնորդը: Եվ երբ այդ զիգզագը համեմատում ենք ԸՕ շուրջ տեղի ունեցող զարգացումների զիգզագի կամ վայրիվերումների հետ, ապա ներդաշնակությունը բավականին նկատելի է, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունն ու ոչիշխանական ուժերը եկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ փաթեթային փոխհամաձայնության մի նոր չափաբաժնի, կամ այսպես ասած ընդլայնել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացի համար անհրաժեշտ «հիմնադիր» կապիտալը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am