«168 ժամ». Չկան «ցուցանիշային» խոստումներ

«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ԱԺ պատգամավորներին կներկայացնի իր ծրագիրը։ Ի ուրախություն խորհրդարանականների՝ այն նախկին ծրագրերի պես երկար չէ՝ ընդամենը 33 էջ կամ 5800 բառ (համեմատության համար նշենք, որ 2014 թվականի մայիսի կառավարության ծրագիրը 76 էջ էր եւ բաղկացած էր մոտ 14 հազար բառից)։ Ծրագրի հենց առաջին նախադասության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի եւ հայության ամբողջ ներուժը։ Այսինքն, «մեկ րոպե առաջ»-ով կառավարությունը փոխանցում է իր ամենակարեւոր ուղերձը՝ ժամանակ չկա, շտապել է պետք։ Դրա համար այս ծրագիրը տարբերվում է նախկիններից՝ առաջին հերթին՝ հենց ժամանակային կոնկրետության առումով։ Շատ քայլերի համար նախատեսված է 6-ամսյա ժամկետ, մյուսների համար՝ 1 տարի կամ մինչեւ 2017 թվականի վերջ։ Կան քայլեր, որոնց համար նախատեսված է ավելի կարճ ժամանակահատված՝ մինչեւ այս տարվա վերջ կամ 3 ամիս. օրինակ՝ եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում եւ վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում։ Ի դեպ, 6-ամսյա ժամկետի ավարտը համընկնում է ԱԺ ընտրությունների հետ։ Այսինքն, կառավարությունը փորձելու է բարեփոխումների առաջին փուլն ավարտին հասցնել մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Դա թույլ կտա, մի կողմից՝ ընտրողին ներկայացնել, որ կատարվել են որոշակի  քայլեր, եւ մյուս կողմից՝ այդ քայլերը շարունակելու մանդատ խնդրել։ Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչեւ 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։ Իսկ այդ քայլերի արդյունավետ իրականացումն ու, առավելեւս, դրանց էֆեկտը, կախված կլինի ոչ միայն՝ կառավարությունից, այլեւ՝ իշխանության մյուս թեւերի որակից։ Օրենսդիր, եւ հատկապես՝ դատական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am