Հովիկ Աբրահամյանը հանձնել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն: «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան: Այդպիսով, այդ մեքենան այլեւս չի երեւում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի է երթեւեկում. Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
