Կենտրոնական բանկում խառն են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է: Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչեւ դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն: Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ: Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ԱԺ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ խնդիր է առաջացել նաեւ Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ համագործակցող «Karcher» ընկերության հետ, որին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի, որպես outsource, հանձնվել է բանկի մաքրման գործընթացը: Արդյունքում բանկի հավաքարարները զրկվեցին հավելավճարներից ու սոցփաթեթից, սակայն այժմ պարզվում է, որ «Karcher» ընկերությունը չի փոխանցել հավաքարարների սոցվճարների մի մասը, եւ այդ առթիվ բանկի ներսում քննություն է գնում:
