Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում Կարո Եղնուկյանին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նամակ-հորդոր են ուղղվել արդեն 13-րդ օրը հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին՝ հորդորելով նրան դադարեցնել հացադուլը: «Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց եւ հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը եւ առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միեւնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո եւ մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ եւ ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձեւերով ծառայելու ուղղությամբ»,-ասված է նամակ-հորդորում:
