«Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանի Տիգրան Նազարյանի հրապարակած նկարում ինքը բաջանաղի հետ է. Էդգար Առաքելյան. tert.am
«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ elq.am-ի այն հրապարակմանն, ըստ որի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանի Տիգրան Նազարյանի հրապարակած նկարը ՝Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի թիմակից Դավիթ Բաբլանյանի հետ, ով քաղաքապետի ընտրության օրը բղավում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վրա: Էդգար Առաքելյանը պարզաբանեց, որ հրապարակված նկարում Տիգրան Նազարյանի բաջանաղն է (քենու ամուսինը), իրենց միջև անձնական հարաբերություններ են և ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Նա բացառեց, որ Տիգրան Նազարյանը այն չորս անձանցից է, ով քվեարկել է Մամիկոն Ասլանյանի օգտին: «Բառում եմ, քանի որ այն մարդը ում հետ նկարը հրապարակել է նոր է վերադարձել Ռուսաստանից և ժամանակավորապես է Հայաստանում, նա 5 տարի է, ինչ Հայաստանում չի եղել: Ընդամենը անձնական, բարեկամական հարաբերություններ են»,-ասաց նա: Հարցին, թե անձնական բարեկամական հարաբերությունները չէի՞ն կարող ազդել քվեարկության վրա, նա պատասխանեց. «Չեն կարող ազդել, քանի որ եթե մենք փորփրենք, շատ մարդիկ շատերի բարեկամն են»,-ասաց նա:
