Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է
Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը: «Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները եւ ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ․Եղնուկյանին դադարեցնել հացադուլը քանի որ նրա կողմից եկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում եւ առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։ Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ եւ վտանգում է նրա կյանքը»,-նշել է Եղնուկյանի դուստրը:
