ՕԵԿ-ի առաջին դավաճանը բացահայտվեց
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր ավագանիները կողմ էին քվեարկել ՀՀԿ ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ 18 ընդդիմադիր ավագանիներից կողմ էր քվեարկել 4-ը: Վանաձորյան քվեարկությունից հետո սկսվեց չորս դավաճանների ինքնաբացահայտվելու գործընթացը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանի Տիգրան Նազարյանի հրապարակած նկարը ՝ Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի թիմակից Դավիթ Բաբլանյանի հետ, ով քաղաքապետ քվեարկության օրը բղավում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վրա: Թևանցուկ արված ջերմ լուսանկարը բավական բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Լուսանկարում ձախից տղամարդը Նազարյանն է, աջից՝ Բաբլանյանը Ելք Elq.am
