Իրենց աճեցրած թաղային հեղինակությունները ձայն են բերում այլ քաղաքական ուժերի. «ՀԺ»

ՀՀԿ-ում առհասարակ գտնում են, որ իրենց գեղեցիկ ելույթներում արտացոլվող նոր քաղաքական համակարգին կյանքում միայն մի դետալ է պակասում՝ ընդդիմությունը։ Իրենք ամեն ինչ անում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար՝ համապատասխան փոփոխություններ Սահմանադրությունում, համապատասխան փոփոխություն ԸՕ-ում, սակայն ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեկ գաղափարի շուրջ միավորվել եւ իշխանության համար դառնալ արժանի մրցակից եւ հակակշիռ ուժ։ Եթե հավատանք Վահրամ Բաղդասարյանի անկեղծությանը, նման ընդդիմությունը արդեն երկար ժամանակ իշխանության համար երազանքի նման մի բան է դարձել։ Գուցե եւ հավատայինք, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք, որի մասին երեկ նաեւ Բաղդասարյանը հիշատակեց։ Նա սրտի կսկիծով արձանագրեց, որ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններում որոշակի ձայներ են հավաքել իրենց աճեցրած մարդկանց շնորհիվ, ովքեր ընդգրկվել են այս կուսակցությունների ավագանու ցուցակներում։ Խոսքը բնականաբար քաղաքական դեմքերի մասին չէ, այլ նրանց, ովքեր, օրինակ, 4-5 հազար ձայն ունեն իրենց քաղաքում։ Այլ կերպ ասած՝ թաղային հեղինակությունների, որոնց, ինչպես Վահրամ Բաղդասարյանը անկեղծորեն խոստովանեց, ՀՀԿ-ն է աճեցրել։ Եվ քանի որ նրանք բոլորը չէին կարող տեղավորվել ՀՀԿ ավագանու ցուցակում, մի մասը հայտնվեցին ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ցուցակներում՝ այդպիսով նրանց որոշակի ձայներ բերելով։ Սա ՀՀԿ-ին իհարկե մեծ ցավ է պատճառում, իրենց տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը, իրենց աճեցրած թաղային հեղինակությունները ձայն են բերում այլ քաղաքական ուժերի։ Գոնե այսքանից հետո այդ քաղաքական ուժերը ՀՀԿ-ին արժանի գաղափարական եւ միասնական ընդդիմություն լինեին։ Նման ընդդիմություն աճեցնելու համար, արձանագրենք, ՀՀԿ-ի ինտելեկտուալ բազան դեռ շատ փոքր է։ Վերջին 15 տարում նրանց հաջողվել է աճեցնել թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ, օլիգարխներ, կոռուպցիոներներ։ Ընդդիմության հարցում էլ, իհարկե, տասնյակ փորձեր եղել են, սակայն բոլորը առայժմ լիակատար ձախողմամբ են ավարտվել։ Մեկ-մեկ նկատելի է, որ ՀՀԿ-ականները անկեղծորեն սրտնեղում են այս իրավիճակից, բայց, կարծում ենք, չարժե հուսահատվել, լավ աշխատելու դեպքում ի վերջո ՀՀԿ-ին կհաջողվի նաեւ իրենց երազանքների ընդդիմությունն աճեցնել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը երեւի աշխարհի այն եզակի պետությունն է, որտեղ ընտրություններից հետո դեռ երկար ժամանակ հիասթափված են լինում բոլորը՝ ընտրություններին մասնակցած եւ չմասնակցած քաղաքական ուժերը, պարտվողները, հաղթողները եւ իհարկե՝ ընտրողները։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am