Հայաստանի նման թառլան երկիրը տարաք ԵԱՏՄ. «Հրապարակ»

Որոշ տնտեսագետներ (իշխանական թեւից) շտապում են պնդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է։ Համաձա՞յն է, արդյոք, այս տեսակետի հետ Տեր-Պետրոսյանը։ Ներքուստ՝ գուցե, արտաքո՞ւստ՝ չգիտենք։ Հիմա, երբ ԿԲ-ն պաշտոնապես հայտարարել է, որ դեֆոլտի վտանգ չկա, գնդակը գլորվել է Տեր-Պետրոսյանի դաշտը, եւ նա առնվազն պարտավոր է խոսել, այլապես իր մի քանի տող հայտարարությունը մոտալուտ դեֆոլտի մասին պատվերի տպավորություն է թողնում։ Կա՞ն տնտեսագիտական հաշվարկներ, ուսումնասիրություններ, թե՞… Իշխանական թեւի տնտեսագետները հատկապես վիրավորված են, որ Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությունն արեց ՀԱՊԿ անվտանգության խորհրդի Երեւանում կայացած նստաշրջանի նախօրյակին։ Ասում են՝ բա արժե՞ր, որ Պուտինի եւ մյուս նախագահների գալստյանն ընդառաջ նման բան ասեր, ու նրանք էլ լսեին, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի գործերը վատ են, տնտեսությունը բանի պետք չէ, դեֆոլտախառն վիճակ է եւ այլն։ Դիցուք՝ Վարդան Այվազյանի այս կշտամբանքը, մեր կարծիքով, տեղին չէ։ Էլ ում, եթե ոչ Պուտինին՝ ԵԱՏՄ հիմնադրին պետք է բողոքել վատ վիճակից, հասկացնել՝ սա չէ՞ քո տնտեսական միությունը, որտեղ երկրները ծաղկելու փոխարեն դեֆոլտի դուռն են հասնում։ Եթե մտածում ենք, որ ռուսամետ Տեր-Պետրոսյանն իր հայտարարության համար հենց Պուտինի գալու օրերն է ընտրել, ուրեմն նույնիսկ լավ է, որ նման հայտարարություն է հնչել, որից Պուտինը կարող է թասիբի ընկնել, ինչպես արեւմտյան երկրներն են թասիբի ընկնում, երբ ռուսներն ամեն առիթով խոսում են Ուկրաինային սպասվող դեֆոլտի մասին։ Հետեւաբար, եկեք չբացառենք, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն այս դեպքում միասին են գործում, ավելի ճիշտ՝ փոխհամաձայնեցված։ Եվ հիմա մնում է, որ Պուտինը վախենա Հայաստանին սպասվող դեֆոլտից ու մի քիչ փող սրսկի զարգացման դինամիկա չունեցող մեր տնտեսության մեջ։ Այլապես հայաստանյան դեֆոլտից կսկսեն զգուշանալ ոչ միայն ԵԱՏՄ պարկի մեջ հայտնված երկրները, այլեւ նրանք, որոնք ցանկանում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն սկսել։ էլ չենք խոսում այն մասին, թե քարոզչության ասպարեզում ինչ կանի Արեւմուտքը։ Կասի՝ Հայաստանի նման թառլան երկիրը տարաք ԵԱՏՄ, կաշին ու ոսկորները թողեցիք։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am