Ինչո՞ւ պետք է պետությունն ամեն անգամ ինչ-որ կերպ մեղմի դժբախտ պատահարների հետեւանքները. «Հրապարակ»

Ինչո՞ւ են հայկական ավտոբուսները ջարդվում Ռուսաստանի ճանապարհներին։ Ես կասեի՝ հաճախ։ Պատճառը պարզ է։ Հայկական ընկերությունը կամ հայ անհատը, որ ուղեւորափոխադրում է կատարում, ուղեւորներին նայում է որպես փողի որոշակի չափի։ Ուղեւորը նրա համար ընդամենը զբաղեցված աթոռ է, որից աշխատում են հնարավորինս շուտ ազատվել։ Ռեյս՝ փող, ռեյս՝ փող… Այս տրամաբանությամբ է միայն աշխատում սխեման։ Իսկ այն, որ այդ փողը նշանակում է նաեւ մարդկային կյանք, ուղեւորափոխադրողին առանձնապես չի անհանգստացնում։ Հենց այս կետում է մեր դժբախտությունը։ Կա՞ Հայաստանում որեւէ ընկերություն, որ մինչեւ ավտոբուսի ճանապարհվելը կարող է ապահովագրել իր ուղեւորների կյանքը եւ փոխհատուցել, եթե, Աստված մի արասցե, նման դեպք լինի, անկախ այն բանից՝ տվյալ ավտոբուսի՞ վարորդը կլինի մեղավոր, թե՞ մեկ այլ ավտոմեքենայի։ Հայաստանում, եթե դու 20-25 տարվա գերմանական կամ շվեդական ավտոբուս ունես, կարող ես համապատասխան վճարում կատարել եւ մարդ տեղափոխել։ Բայց մի՞թե նման բան հնարավոր է նորմալ երկրում։ Ինչո՞ւ պետք է պետությունն ամեն անգամ ինչ-որ կերպ մեղմի դժբախտ պատահարների հետեւանքները։ Ինչո՞ւ տվյալ ընկերությունը չունի այնքան կապիտալ, որ նորմալ ավտոբուսներ շահագործի եւ պատասխանատվություն կրի իրեն վճարող ուղեւորի կյանքի համար։ Մենք բողոքում ենք, որ Բեսլանի դեպքի հետ կապված՝ ռուսները փորձում են մեղքը գցել վարորդի վրա։ Նույնկերպ վարվեցին նաեւ Տուլայի մոտ հայկական ավտոբուսի վթարի ժամանակ։ Իսկ ռուսներն ո՞ւմ վրա պետք է գցեն մեղքը, Իվանի՞։ Գուցե մենք սպասում ենք, որ Ռուսաստանի կառավարությո՞ւնն իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը։ Նրանց սեփական կատակլիզմներն էլ լիուլի բավական են։ Լավ կլիներ, իհարկե, եթե Հայաստանից մասնագետներ մասնակցեին գործի հետաքննությանը, բայց նրանք ո՞ւմ ներկայացնեն այնտեղ՝ Պողոսի՞ն, որ գռդոնի է ելել Մոսկվա-Երեւան ճանապարհին, թե՞ մի «ընկերության», որի գործունեության համար, ինչպես օրերս հայտարարեց կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատու չենք երթուղու ընտրության, ժամանակի, արագության, բեռնվածության համար։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին անտեր է, ու նրան կարելի է փոխադրել՝ ինչպես հարմար է, ինչպես պատահի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am