Ինչ սպասել կառավարության ծրագրից

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվելու է նոր գործադիր մարմին՝ ԱԺ-ին ներկայացվող կառավարության ծրագիրը լինելու է չափազանց կարճ ժամանակի համար եւ վերաբերելու է միայն առաջիկա վեց ամիսներին։ Անշուշտ կես տարին փոքր ժամանակահատված է, հատկապես տնտեսության ոլորտում լուրջ արդյունքներ ապահովող ծրագիր ներկայացնելու համար։ Թեպետ այդ ընթացքում կարող են ստեղծվել պայմաններ հետագա զարգացումների համար։ Կառավարության գործունեության ծրագրի հրապարակումից հետո ի վերջո պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է պատրաստվում տանել Հայաստանի տնտեսությունը Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ մինչեւ այժմ կառավարությունն այլ ուղղությամբ էր գնում, ծրագրի ընդունումից հետո ուրիշ ուղղությամբ կգնա։ Ըստ էության, շարունակվելու են այն միջոցառումները, որոնց մասին տարբեր առիթներով արդեն հայտարարվել է։ Թերեւս դրանք էլ լինելու են կառավարության գերակայությունները։ Իրեն հատկացված կարճ ժամանակահատվածում գործադիրի նոր կազմը մտադիր է կտրուկ քայլեր իրականացնել որոշ ուղղություններով։ Դրանք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտների։ Կառավարության գործունեության ծրագրի հիմքում առաջին հերթին լինելու է հասարակության սոցիալական վիճակի մեղմացման, տնտեսական միջավայրի բարելավման, ներդրումների խթանման, պետական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման, պետական ապարատի թեթեւացման ուղղությամբ քայլերի իրականացումը։ Սոցիալական իրավիճակի մեղմացման նպատակով գործադիրը զրկված է պետական բյուջեի միջոցները օգտագործելու տարրական հնարավորությունից։ Պատահական չէ, որ հաջորդ տարվա համար ինչպես կենսաթոշակների եւ նպաստների, այնպես էլ աշխատավարձերի որեւէ բարձրացում չի նախատեսվում։ Ուստի այդ առումով կառավարության ծրագիրը հասարակությանն առաջարկելու ոչինչ չունի։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սոցիալական ոլորտում գործադիրի միակ հույսը մնացել է էներգակիրների սակագների նվազեցումը։ Դրա մեկնարկը արդեն տրված է, բայց այն բախվել է որոշակի դժվարությունների։ Ակնկալիքները, որ առկա հնարավորությունների պայմաններում կարող են Հայաստանում ներդրվել սոցիալական սակագներ, կարծես չեն իրականանում։ Կառավարությունն, ըստ էության, հրաժարվել է հարուստների հաշվին ավելի ցածր սակագին առաջարկել աղքատ խավին։   Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am