«Ակնհյատ սուտ հայտնություն».Զուրաբյանի առաջարկը
«Անհրաժեշտ է վերանայել է ընտրակեղծիքների մասին հայտարարություն տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածը։ Օրենսգրքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել սուտ հայտնություն համար, բայց հիմա քրեական օրենսգրքում սուտ հայտնության հոդվածի մասին չի տրվում այն նկարագրությունը, որը տրամաբանական կլիներ։ Օրինակ, եթե մարդ մոլորության մեջ է եղել և հայտնել է ընտրակեղծարարության մասին, դա չի կարող հիմք ծառայել նրան սուտ հայտարարության համար դատապարտելու»,-լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հավելեց,որ այս դեպքում անհրաժեշտ է տարբերակել սուտ և ակնհյատ սուտ հայտնություն բառերը։ «Եթե քաղաքացիները կրկնակի քվերակության մասին դիմումներ են ներկայացնում, ապա ԿԸՀ-ն կա՛մ պետք է հերքի, կա՛մ ընդունի դրանք՝ որպես հավաստի տեղեկություն։ Քանի որ իշխանության կողմից կա մտավախություն, որ այդ դեպքում դիմումների տեղատարափ կլինի, որոնք ստուգելու ու հերքերլու հնարավորություն չի լինի, ապա հիմա, որպես հակակշիռ, իշխանությունը նախատեսել է քրեական պատասխանատվություն սուտ հայտնության համար, որին մենք դեմ ենք։ Դիտավորության խնդիրը պետք է ամրագրված լինի օրենսդրության մեջ, այլապես ստացվում է, որ եթե մարդը բարեխիղճ տեղեկատվություն է հայտնել, բայց պարզվել է, որ շփոթվել է, նա պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի»,-հավելեց Զուրաբյանը և որպես լուծում առաջարկեց օրենքում մտցնել «ակնհյատ սուտ հայտնություն» արտահայությունը, որը թույլ կտա տարբերակել, թե որ դեպքում մարդ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի, որ դեպքում՝ ոչ։
