Երրորդմասցի Լյովիկի հայրը պահանջում է մահապատիժ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար: Երեկ մեր զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Ղազարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի երեք ամբաստանյալների դեպքում մահապատժի վերաբերյալ որոշում ընդունվի. «Ես պահանջում եմ պատժել ամենախստագույն ձեւով՝մահվան դիմաց՝ մահ, կյանքի դիմաց՝ կյանք: Դա ազգի փրկությունը կլինի: Եթե մահապատիժ չլինի, ապա պետք է առնվազն ցմահ ազատազրկում կիրառվի երեքի նկատմամբ: Ինչո՞ւ մեզ մոտ էլեկտրական աթոռ չի կիրառվում »,- ասաց Երրորդմասցի Լյովիկի հայրը: Նա լուրջ բացթողում համարեց այն, որ կարեւոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել այդպես էլ չհաջողվեց: «Որոշ վկաների ներկայությունը անհրաժեշտություն էր, բայց նրանք դատարան չներկայացան, հակառակ սրան հարցաքննվեցին այն վկաները, որոնք ըստ էության գործի համար արժեք չէին ներկայացնում: Մնացած մասով գտնում եմ, որ դատական ընթացքը ճիշտ է գնում»,-ասաց Միհրան Ղազարյանը: Անցած դատական նիստին դատարանը հրապարակեց մի գրություն, համաձայն որի Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսա Արման Մադաթյանի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ 2014 թվականին վիճաբանություն է տեղի ունեցել: Այս վիճաբանության եւ հետագա գործողությունների մասին տեղեկացվել է թե՛ Թոխմախի Մհերը եւ թե՛ նրա որդին: Մեր դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է Մհեր Սեդրակյանի մասնակցությունը որդու սպանությանը, Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասով կարծիք չի կարող հայտնել. «Ես փաստեր չունեմ, եթե դրանք անչափահասներ լինեին, ես այդ հարցը առաջ կքաշեի»,-եզրափակեց Երրորդմասցի Լյովիկի հայրը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am