Սիլվա Համբարձումյանը մտադիր է պատգամավոր դառնալ
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր դառնալու ցանկություն ունի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Ամենայն հավանականությամբ, գործարարը դա կանի ՀՀԿ-ի միջոցով։ ՀՀԿ-ում այժմյան կին պատգամավորներով ոգևորված չեն, կա նոր մարդկանց, այդ թվում՝ կանանց պահանջարկ, իսկ Սիլվա Համբարձումյանը հարմար տարբերակ է՝ կկարողանա իր բիզնես և մարդկային ռեսուրսն օգտագործել ընտրություններում։ Առավել ևս՝ տիկինը մի քանի անգամ հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու իր ցանկության մասին։ Պատգամավոր դառնալու ծրագրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սիլվա Համբարձումյանից, սակայն նա առայժմ հրաժարվեց պատասխանել հարցերին»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
