Մեծամասնությունը համառորեն որեւէ զիջման չի ուզում գնալ.Քոքոբելյան
104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները: Մինչ քվերակությունը ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ խնդիրը հետեւյալն է.«Մենք ոչ թե դեմ ենք, այլ կա քրեական դիսպոզիցիայի խնդիր: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անզգույշ մեղքին: Այս դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում, եթե քաղաքացին դիմում է ընտրական հանձնաժողովին՝ կրկնաքվեարկության մասին նշելով, սակայն հնարավորություն չի ունեցել ճշտելու այդ փաստը: Սա անընդունելի է քրեական իրավունքում ու պրակտիկայում: Եթե այս հարցում համաձայնության գանք, ապա բոլորին կոչ կանեմ կողմ քվեարկել»: Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ բողոքարկման գործընթացին.« Այս ժամանակ քաղաքացիները ընդհանրապես համարձակություն չեն ունենա դիմելու, քանի որ կարող են երկուսից երեք տարվա ազատազրկում լինի, եթե չապացուցեն իրենց ճշմարտացիությունը: Այս դեպքում կրկնաքվեարկությունը հնարավոր չի լինի բացառել, սա լուրջ խնդիր է: Ես զարմանում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը համառորեն որեւէ զիջման չի ուզում գնալ: Ես դեմ եմ քվեարկելու»:
