ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները:Փոփոխություններն ընդունվեցին 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Խորհրդարանական մեծամասնության կողմից միտում եմ տեսնում՝ տապալելու 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագիրը: Տապալել համաձայնագիրը, նշանակում է ստորագրված ընտրացուցակները չհրապարակել: ՀՀԿ հետ մեր քննարկումներն արդյունք չտվեցին: ԱԺ նախագահը խոստացել է, որ քննարկումները շարունակվելու են: Եթե այդ քննարկումներն էլ արդյունք չտան, ապա երկրորդ ընթերցման ժամանակ մենք դեմ ենք լինելու, այս անգամ կողմ ենք քվեարկելու»,-մինչ քվերակությունը հայատարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր կողմից նշեց, որ համաձայնագիրը ստորագրած հինգ ուժով այսօր քննարկում են ունեցել. «Ուղղակի կային մասնագիտական տարբերություններ: Կոչ եմ անում կողմ քվեարկել ու շարունակել քննարկումները»:
