Հոկտեմբերի 13-17-ը Մոսկվայում ընթանում է Mercedes-Benz Fashion Week-ը, որի շրջանակներում հայտնի դիզայներները ներկայացնում են իրենց վերջին հավաքածուները։ Որպես կանոն, ցուցադրություններին ներկա են լինում հայտնի դիզայներներ, ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ հեղինակավոր այլ հյուրեր։
Նորաձեւության ցուցադրություններին ակտիվորեն ներկայանում է նաեւ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը։
Վերջինս նորաձեւության ցուցադրություններից մեկին ներկայացել է հայ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանի մոդելավորած հագուստով, որը հայկական խորհրդանիշերով է։

Ինչպես պոդիումով չքայլել հպարտ բարձրացված գլխով՝ կրծքին ցուցադրելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Բոլորիս խաղաղություն եւ բարություն։ #Հայաստան #Արցախ #Հայրենիք #հպարտեմորհայեմ

❤️#հայաստան #հայեր #հայկականհոգի #հայկականդրոշ #արցախ #ղարաբաղ ??