Զինծառայողի մահվան գործով ներգրավված կարևոր վկան առերեսումից օրեր անց ավտովթարի է ենթարկվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նաև որոշ քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություններ, որոնց վերաբերյալ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել: Գործով ներգրավված կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը Հովհ.Պետրոսյանի անմիջական հրամանատարն էր, 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ տուժողի իրավահաջորդի` մահացած զինծառայողի հոր՝ Վաչագան Պետրոսյանի հետ առերեսումից օրեր անց մահացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com լրատվական կայքից: Հաշվի առնելով առերեսման ժամանակ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանի տված՝ գործի համար կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքները, մեր՝ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել Վ. Հայրապետյանի մահվան փաստը, և իրավապահ մարմիններից ակնկալում ենք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` Վ. Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները պարզելու և Հովհ. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա ունեցած հնարավոր առնչությունը բացահայտելու ուղղությամբ:   Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am