Դիարբեքիրի 115-ամյա բնակչուհին 1 հայ և 2 քուրդ ամուսիններից 415-ից ավելի թոռ ու ծոռ ունի. լուսանկարներ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող 115 տարեկան Շահե Թայուրաքն առնվազն 415 թոռ ու ծոռ ունի, թեև նրանց թիվը կարող է հասնել 435-ի: Այս մասին գրում է BBC-ի թուրքական ծառայությունը: Շահե տատի որդին` Ջեմալ Թայուրաքը պնդում է, որ երեք տարի առաջ իր կատարած հաշվարկի համաձայն իր մոր թոռների ու ծոռների թիվն ամենահամեստ հաշվարկով 415 է, թեև այս տարի նա նախատեսում է նոր հաշվարկ իրականացնել, քանի որ միայն վերջին երկու տարվա ընթացքում նրանց տոհմում առնվազն 15 նոր ծոռ է ծնվել:Երկարակյաց քուրդ տատի ավագ երեխան 90 տարեկան է, ամենափոքրը` 60: Իսկ ամենամեծ թոռը 70-ն անց է, ամենափոքր ժառանգը ծոռներից մեկի երեխան է, ով 2 տարեկան է:Շահե տատի անձնագրում նրա ծննդյան տարեթիվը նշված է 1919թ., սակայն երեխաները պնդում են, որ ժամանակին գյուղապետը սխալ տարեթվով է գրանցել կնոջ անձնական տվյալները: Այս մասին գրում է ԹԵՐԹ.ամ-ը: Şahe Nine Շահե Թայուրաքն իր կյանքի ընթացքում ունեցել է երեք ամուսին, որոնցից առաջինը, ի դեպ, ցեղասպանությունից փրկված հայ որբերից է եղել: Ջեմալի պատմածի համաձայն` առաջին ամուսին Իբրահիմից իր մայրն ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ: Հայ Իբրահիմը հիվանդացել և մահացել է, երբ երեխաները շատ փոքր են եղել: Միայնակ մնացած Շահեն որոշել է իր երկու երեխաներին թողնել մոր խնամքին ու հարևան գյուղում ամուսնացել է արդեն Ջեմալի հոր հետ: Թեև բժիշկները պնդում են, որ 115-ամյա Շահեն հիշողության հետ կապված ոչ մի խնդիր չունի, այնուամենայնիվ, Շահե տատը խուսափողական պատասխաններ է տվել, երբ իրեն հարցրել են «Հայկական դեպքերի» մասին: «Լավ չեմ հիշում հայերի հետ կապված դեպքերը: Փոքր էի, երբ դուրս եկավ գաղթեցման հրամանը»,-ասում է Շահե տատը: Ավելին, երբ Շահեին հարցնում են իր առաջին ամուսնու մասին, նա նախընտրում է լռել և, անցնելով տան մյուս անկյունը, հանկարծ որոշում պառկել ու քնել: Cemal Tayurak Նրա 90-ամյա աղջիկը` Թելին, պատմում է, որ նա շատ բան չգիտի իր հայ հոր մասին, միայն լսել է, որ շատ ուժեղ, հաղթանդամ տղամարդ է եղել: «Պապս 7 տարի զինվոր է եղել Արաբստանում: Տատս տեսել է, որ իրենց պահող չկա, մայրիկիս ամուսնացրել է կողքի գյուղից մի հայ որբի հետ: Շատ ուժեղ, հզոր մարդ էր: Ասում են` այնքան ուժեղ էր, որ մի կովը կարողանում էր ուսերին շալակած մի գյուղից մյուսը տանել: Երբ տատս ասաց, որ մեր իսկական մայրը նա չէ և որ մեր իսկական մայրը հարևան գյուղերից մեկում ամուսնացած է, շատ արտասվեցինք»,- պատմում է 90-ամյա Թելին: Teli Tayurak Թելի Թայուրաքը նաև պատմում է, որ որոշ ժամանակ անց իրենց կարողացել են գտնել հոր հայ ազգականները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Սիրիայի Ղամիշլի շրջանում: Տարիներ առաջ Թելին և իր եղբայրը նամակագրական կապ են պահպանել հայ ազգականների հետ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am