Հայտնի են Երևան-Սևան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարից տուժածների անունները

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երևան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սևանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։ Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1998թ., բնակվող Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու մեքենաների վարորդները՝ Գագիկ Ստեփանյանը և Շավարշ Գևորգյանը, ինչպես նաև` «Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևորը՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը ( ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։
Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am