Հրանուշ Հակոբյանի համար այսօրվա իշխանությունն ու ռեժիմը նույն բանն են
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով իր վերանշանակման մասին հարցին նշել է, որ թե նախկին եւ թե ներկա ռեժիմները գնահատել են իր կատարած լուրջ աշխատանքը. «Դուք որպես լրագրողներ պետք է խորանաք եւ տեսնեք, արդյո՞ք Հրանուշ Հակոբյանն անցած ռեժիմում, ներկա ռեժիմում, երբ իրեն որեւէ աշխատանք է հանձնարարվել, նա իրոք անօրինությու՞ն է կատարել, գողությու՞ն է արել , կոռուպցիայի մե՞ջ է մեղադրվել, այլանդակություննե՞ր արել, որի համար նա չպետք է շարունակի աշխատել։ Ամբողջ կյանքիս ընթացքում, ոչ միայն այս ութ տարիների, մեկ հավատամք ունեմ՝ աշխատել լավից լավ, կատարելագործվել, գիտելիք ձեռք բերել, փորձ ունենալ ու պատասխանատվությամբ կատարել այն հանձնարարությունը, որն ինձ տրված է»,- ասել է Սփյուռքի նախարարը։
