Չպետք է սահմանափակվենք նկատողություններով. քաղաքապետ

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամիսների, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը` Ավան, իսկ երրորդ հորիզոնականը Դավթաշեն վարչական շրջանը: Սեպտեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում երրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները: 2016թ. երրորդ եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները: 2016թ. անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքներով էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Ավան վարչական շրջանը: Անցած 9 ամիսների ամփոփ տվյալներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ կրկին համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները: Ամփոփելով ներկայացված արդյունքները` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ գնահատման ու վերլուծության ամփոփիչ արդյունքներով վերջին՝ ամենացածր հորիզոնականները զբաղեցրել են նույն վարչական շրջանները: «Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Իսկ այն պատկերը, որն արձանագրվել է Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում, նշանակում է, որ թերացումներ կան մի քանի ոլորտներում, ինչի արդյունքում էլ այս երեք վարչական շրջանները մշտապես հայտնվում են վերջին հորիզոնականներում: Սա անթույլատրելի է: Մենք չպետք է սահմանափակվենք միայն համապատասխան բաժինների աշխատակիցներին նկատողություններ հայտարարելով: Պատկերն իսկապես մտահոգիչ է և պետք է լրջորեն վերանայել, ընդհուպ նաև ազատել աշխատանքից այն ոլորտների պատասխանատուներին, որտեղ կրկնվում են թերացումները»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am