Ինչո՞ւ էր Բատկան Հայաստան եկել առանց 12-ամյա Կոլյայի եւ ի՞նչ է քննարկել Ծառուկյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ պարադոքսալ, ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»: Եվ, որպեսզի այցը «խոշորացվի», նա այցելել է իր թանկագին Գագիկ Կոլյայիչին` Ծառուկյանին: Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը: Այդպե՞ս է՝ հարցրինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին: «Մասամբ․ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին եւ նույն օրն էլ մեկնել Հայաստանից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
