ՀԱՊԿ-ի վտանգները
«Այս դատական համակարգի, արդարադատության գրեթե բացակայության պայմաններում որևէ մեկը չի կարող մարդուն ասել վստահի, բողոք գրի, հետո ինչ կլինի՝ կլինի, եթե չապացուցվեց բողոքդ 2-5 տարի ժամկետով կազատազրկվես: Ու փորձել սա արդարացնել՝ առնվազն անթույլատրելի է՝ ես առաջարկում եմ այդ դրույթը ընդհանրապես հանել»,- այս մասին այսօր ԱԺ-ում ԸՕ քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորը նշեց նաև չի կիսում ոգևորությունը, թե ՀԱՊԿ գագաթաժողովը շատ կարևոր էր ՀՀ համար, որ խնդիրներն ու օրակարգը ռազմավարական նշանակության էին:
«Գիտեք, որ ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վասիլևը հայտարարեց, որ ռուսական կողմը ՀԱՊԿ ռազմավարության փաստաթղթում ուզում է ընդգրկել Լեհաստանում ու Ռումինիայում հակահրթիռային անվտանգության համակարգերը սպառնալիք համարելը: Սա ծանր հարված կկլինի ՀՀ և անդամ մյուս պետությունների համար, ռուսական պետության համար էլ: Որովհետև սա կնշանակի, որ ՀԱՊԿ-ը թիրախավորում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ հակահրթիռային անվտանգության համակարգերը: Սա կնշանակի, որ հակադրության մեջ են մտնում ՀՀ, ՆԱՏՕ, ԱՄՆ շահերը, իսկ դա այդպես չէ»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
