Իրականացնում են ընտանիքի հոր՝ Կառլեն Եսայանի պատգամը/տեսաշար/

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան: Շրջկենտրոն Մարտակերտում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: «Մանթաշ» անունով հյուրանոցը հիմնվել է Եսայանների գերդաստանի հովանավորությամբ: Մեծ շեն գյուղում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց մշակույթի տան, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանի և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատան բացման հանդիսավոր արարողություններին: Ծրագրերը կյանքի են կոչվել բարեգործական միջոցներով՝ Եսայան ընտանիքի հովանավորությամբ:   Բակո Սահակյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և երախտագիտություն հայտնել երևանաբնակ Եսայանների ընտանիքին՝ Սառա Եսայանի գլխավորությամբ, Մարտակերտ քաղաքում և Մեծ շեն գյուղում այս նախագծերի իրականացման և Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրանց մշտական աջակցությունն Արցախին: Բարեգործների խոսքով՝ իրենք իրականացնում են ընտանիքի հոր՝ Կառլեն Եսայանի պատգամը, ով ծնունդով Մեծ Շենից էր: Ընտանիքը կանգուն է պահում հայրական տունը, բանուկ՝ գյուղի ճամփան: Ասում են՝ բժիշկ ու բարերար Կառլեն Եսայանի համար արմատների արժեքը մեծ էր կյանքում: Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի հիշատակն այսուհետ հավերժացնելու է ծննդավայրում տեղադրված կիսանդրին: Նրա նախաձեռնությամբ Մեծ Շենում կառուցվել է հուշահամալիր, եկեղեցի, դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակ, համայնքապետարան և ոչ միայն: Նրա մահից հետո էլ ծրագրերը չեն դադարել: Առաքելությունը Եսայան ընտանիքը շարունակում է: «Ամուսնանալուց հետո կապվել եմ այս մարդկանց, այս հողին ու ջրին: Ես բոլորի հետ մտերիմ եմ և ամեն ինչին նայում եմ այն աչքերով, ինչ կնայեր իմ ամուսինը: Ինչ որ ամուսինս կուզեր՝ արված լիներ, ամեն ինչ պետք է արվի: Դա գիտեն նաև երեխաներս»,- նշել է բարերար Սառա Եսայանը՝ Կառլեն Եսայանի կինը: Շենքում ակումբից բացի տեղակայված են ժամանցի սենյակներ: Նախկին խարխուլ հավաքատեղին արդեն անցյալում է:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am