«ՀԱՊԿ-ը չի ծառայի Հայաստանին». Խաչատուր Քոքեբելյան
Աժ պատգամավոր Խաչատուր Քոքեբելյանը քաղաքական միտում է տեսնում ՀԱՊԿ օրակարգից գլխավոր քարտուղարի հարցը հանելու և դրան տարվա վերջում անդրադառնալու մեջ: Այսօր խորհրդարանում, անդրադառնալով այն բանին, որ, ըստ նախապես որոշված կանոնակարգի, պետք է հայկական կողմի ներկայացուցիչ ընտրվեր ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Այս անգամ էլ հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի»: Ըստ նրա՝ այս դիրքորոշումն ակնհայտ մտածված, հետևողական քաղաքականություն է, որովհետև նման նշանակումների ժամանակ ուղղակի վրիպումներ չեն լինում: Քոքոբելյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված զգուշավորություն կա, դրա համար էլ մինչ այս պահը լուրջ գնահատական չի տրվել քառօրյա պատերազմին: «Իսկ հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել նրանց: Բոլորս էլ գիտենք, որ եղել են քննարկումներ, համաձայնություններ, բայց միջազգային լարված թատերաբեմում ռուսական կողմը գտնում է, որ իր վերահսկողության տակ պետք է պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել իրենց: Բոլորս էլ գիտենք, որ եղել են քննարկումներ, համաձայնություններ, բայց միջազգային լարված թատերաբեմում ռուսական կողմը գտնում է, որ իր վերահսկողության տակ պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Այն խնդիրները, որոնք առնչվում են հայ պաշտոնյայի հետ, պարզապես նրա կողմից ավելի ուշադիր արձագանք կստանան: Հայաստանը պարտավոր է օր առաջ, ժամ առաջ բարձրացնել այս խնդիրները ՀԱՊԿ-ում, հակառակ դեպքում ՀԱՊԿ-ը չի ծառայի որպես անվտանգության համակարգ Հայաստանին»,- ընդգծեց պատգամավորը:
