Խնդիրը սխալ է ձևակերպված.Գագիկ Ջհանգիրյան
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց ,որ ընտրությունների ոլորտում կատարվող խախտումների պատասխանատվության խստացում է նախատեսում այս նախագիծը, և ես դրան, բնականաբար, կողմ է, թեկուզ շատ դեպքերում այդ խախումների խստացումը պրակտիկայում կարող է որևէ բանի չհանգեցնել: «Սուտ հայտարարության մասին հոդվածը քաղաքական պայմանավորվածության արտացոլումն է:Բայց այստեղ խնդիրը սխալ է ձևակերպված։ Մենք սա կվերանայենք։ Սուտ հայտարարության համար ՀՀ քրեական օրենսդրության մեջ երբեք չի եղել քրեական պատասխանատվություն, եղել է սուտ մատնության, ցուցմունքի, եզրակացություն տալու համար, բայց սուտ հայտարարության համար չի եղել։ Մենք նոր հոդված ենք ներմուծում»,-ասել է Ջհանգիրյանը և հավելել, որ իրենք խմբագրական փոփոխություն են կատարելու նախագծի մեջ։
