«Սա Շերլոկ Հոլմսի օպերացիան չէ». Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը հայտարարեց, թե փոփոխությունների շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն առաջին անգամ կարողացան համաձայնության գալ՝ լսելով նաև հասարակության ձայնը: Մինչդեռ ըստ նրա, կարծես ՏԻՄ ընտրություններն են ամփոփում: «Այդ ջենթլմենական համաձայնությունը դրա վկայությունն է: Մենք գալիս ենք, ամեն ինչից խոսում ենք, բայց մոռանում ենք, որ մենք էլ ենք դրան կողմ եղել»,-նշեց նա: Ըստ Շարմազանովի՝ պետք է լավատես լինել ու չի կարելի ասել, որ Վանաձորում, Գյումրիում արդյունքները ցույց են տալիս, թե ընտրությունների որակի բարձրացման համար պայքարելն անօգուտ է:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Շարմազանովը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենում, և ընդդիմադիրները կողմ են լինում ՀՀԿ-ի թեկնածուին, օրինակ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին 90-ից ավելի պատգամավորներ էին ընտրել, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ ևս միայն ՀՀԿ-ը չէր կողմ քվեարկել: Նա ասաց, որ ՀՀԿ-ին ամեն ինչի մեջ մեղադրում են։
«Ձեր մեջ նայեք»,-հորդորեց նա:
Շարմազանովի խոսքով, եթե կարիք չլիներ գաղտնի քվեարկության, այն գաղտնի չէր լինի։
«Սա Շերլոկ Հոլմսի օպերացիան չէ, որ նստենք, առավոտից իրիկուն նայենք էդ ովքեր են 4 հոգին»,-ասաց նա:
