«Ձեր քրեաօլիգարխիկ համակարգը այլեւս չի՞ կարող գործել». Զարուհի Փոստանջյան
ԱԺ արտահերթ նիստին Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկելիս՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու է ՀՀԿ-ն հրաժարվել այն դրույթից, որով ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են օտար երկրներում, կարող էին քվեարկել ու մասնակցել համապետական ընտրություններին: «Ո՞րն է ձեր մտավախությունը, որ թույլ չեք տալիս մարդկանց, որոնք ստիպված գտնվում են արտասահմանում,մասնակցել համապետական ընտրություններին: Ձեր մտավախությունը այն է, որ ձեր քրեաօլիգարխիկ համակարգը այլեւս չի՞ կարող գործել, թե՞ դուք մտածում եք, որ հայոց խորհրդարանը պետք է համալրված լինի միայն հայ ժողովրդի քրեաօլիգարխիկ ներկայացուցիչներով»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանին: ՀՀԿ-ական պատգամավորը սակայն չպատասխանեց հարցին. «Ինչպես միշտ հարցը չէր վերաբերում ներկայացված նախագծին, ընդամենը քաղաքական հերթական ելույթն էր, չեմ պատրաստվում պատասխանել : Եթե ունենք այլ հարցադրումներ, սիրով կպատասխանեմ»:
