«Ձեզ թվում է՝ առաջին անգամն է՞». Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ ԱԺ փոխնախագահը նշեց բազմաթիվ օրինակներ, երբ ընդդիմադիր պատգամավորները իրենց ձայնը տվել են իշխանության ներկայացուցչի թեկնածուին։ «Ձեզ թվում է՝ մենք առաջի՞ն անգամ ենք այսպիսի բանի ականատես եղել։ Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ-ն ընտրում էր ԿԸՀ նախագահ, մեր խմբակցությունը 71 հոգանոց է, 6 հոգի բացակայում էին, Տիգրան Մուկուչյանը ստացավ 98 ձայն, այդ 32 ձայնը որտեղի՞ց։ Դրանից առաջ գլխավոր դատախազ ենք ընտրել տարիներ առաջ՝ Գևորգ Կոստանյան, բոլոր ընդդիմադիր խմբակցությունները խոսում էին, որ դեմ են, ընդամենը 3 դեմ ձայն է եղել, դրանից առաջ բազում օրինակներ են եղել, երբ որ գաղտնի քվեարկության ընթացքում թեկնածուների ձայները եղել են մի քանի անգամ ավելի շատ, քան սպասվում էր»։
