«Դեֆոլտի հոտ չի գալիս». Վարդան Այվազյան
Ամերիկայի արտաքին պարտքը երեք անգամ գերազանցում է համախառն ներքին արդյունքին, բայց այնտեղ դեֆոլտի նախանշաններ չկան,-Լեւոն Տեր-Պետրոսյանի տագնապը փորձում է փարատել Հանրապետական Վարդան Այվազյանը. «Հայաստանի Հանրապետությունը դեռ ոչ մեկը ոչ մի անգամ չի եղել, որ ինքը լինի անվճարունակ, բեռը բարձր է, գտնում եմ, որ բարձր է»: Ըստ Վարդան Այվազյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է: Բայց քաղաքական մասին ինքը չի անդրադառնա: Իսկ դեֆոլտի մասին առաջին նախագահի տագնապը մտահոգիչ է. «Դա պարզապես կարող է որոշակի առումով խրտնեցնի ապագա ներդրողներին։ ՀԱՊԿ-ի համենայնդեպս գալուց առաջ հայտարարել դեֆոլտ, պետք է ունենաս հիմնարար պատճառներ»: Մեր բյուջեի դեֆիցիտը 2017-ի բյուջեում կազմելու է 150 միլիարդ դրամ: Այս թիվն այնքան էլ չի մտահոգում Վարդան Այվազյանին. «Զգում ես, որ էդքան էլ դեֆոլտի հոտ չի գալիս»:
