Ահաբեկումներ, կաշառք, կոմպրոմատների փաթեթ՝ ընտրությունից առաջ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին՝ հարցադրում անելով՝ ընտրացուցակների հրապարակումը ի՞նչ է տալու:«Մենք կարո՞ղ ենք ասել, որ դրանով մենք այլևս կարող ենք արձանագրել, որ վերջ, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են նրանկախ Հայաստանի պատմության ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները: Իհարկե, ոչ: Ինչո՞ւ ոչ, որովհետև շատ էր խոսվում, որ՝ եկեք այս նոր Սահմանադրությունը փոխենք և կտեսնեք, թե առաջին ՏԻՄ ընտրությունները, որ տեղի ունենան, կտեսնեք, թե ինչպես է աշխատում նոր Սահմանադրությունը, ինչպիսի իրական հակակշիռներ է բերելու, ինչպես է բարձրանալու քաղաքական ուժերի դերը: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում և հատկապես Վանաձորում: Ես չեմ ցանկանում այստեղ խոսել այդ արատավոր մարդ գողանալու երևույթի մասին: Իհարկե, Բարգավաճ Հայաստանն ունի բոլոր ապացույցները, որ մեր ավագանու անդամները պահել են պայմանավորվածությունը: Վստահ եմ, որ Լուսավոր Հայաստանը երբևէ դա չի հերքի»,- ասաց նա:Զոհրաբյանը նշեց, որ իր համար բացարձակ կարևոր չէ, թե որ կուսակցությունից են մարդ գողացել, հարցը բոլորովին այլ է, երևույթն է, որ մեկ տեղ անգամ, մեկ միլիմետր անգամ իշխանությունը չի ցանկանում գնալ զիջումների: «Ի վերջո, այո, ցանկացած կուսակցությունում միշտ էլ կարելի է գտնել մարդ կամ մարդիկ, որոնց կարելի է վախեցնել, ահաբեկել, կաշառել, կոմպրոմատների փաթեթ դնել դեմը, խնդիրն այդ մասին չէ: Ինձ համար այս պահին հարցի արժեքն այն է, որ իշխանությունը պատրաստ չէ մեկ թիզ անգամ զիջելու, այլապես մենք Վանաձորում այլ պատկեր կունենայինք: Իշխանությունն ինքն էլ կարող էր ապացուցել, թե ոնց աշխատեց Սահմանադրությունը, և մենք այսօր կունենայինք ընդդիմադիր քաղաքապետ»,- ասաց նա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am