ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պաշտոնը ստանձնելուց հետո հոկտեմբերի 11-ին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել:
Լևոն Ալթունյանի հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ, որդու և ծնողի ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են: Առողջապահության նախարարի ընտանիքի անդամների՝ պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ տվյալներ չկան:
Անշարժ գույքի բաժնում Լևոն Ալթունյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ առանձնատուն և հողամաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լևոն Ալթունյանը հայտարարագրել է 634 մլն 65 հազ. ՀՀ դրամի բաժնետոմսեր և 17 մլն 950 հազ ՀՀ դրամի պարտատոմսեր:
Փոխառություններ բաժնում նախարարը 165 հազ. 791 դոլար և 29 մլն 29 հազ դրամ է ներկայացրել: Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 802 հազ ՀՀ դրամ և 44 ԱՄՆ դոլար:
Ըստ հայտարարագրի՝ Լևոն Ալթունյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն (27.09.2016) ստացված եկամուտները, գոյացել են հետևյալ կերպ՝
աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է մոտ 80 մլն դրամ, շահաբաժնից ստացած եկամուտները՝ 100 մլն դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտը՝ 3 մլն 663 հազ դրամ, ստացված փոխառությունները՝ 141 մլն դրամ, այլ եկամուտները՝ 583 մլն 375 հազ դրամ, ընդհանուր եկամուտը կազմում է 184 մլն 131 հազ դրամ:
Լևոն Ալթունյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը