Կառավարությունը փող չի՞ տալիս

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին: Նա նախ նշեց, որ այնքան ռոմանտիկ չէ, որ հավատա, թե քվեարկածների ցուցակների հրապարակումը լուծելու է ընտրական արատավոր համակարգի բոլոր խնդիրները, այնուհետև բարձրաձայնեց իր մտահոգությունը: «Տեղեկություն կա, որ կառավարությունը հրաժարվում է իր մասնաբաժնով անհրաժեշտ ֆինանսական պարտավորությունը կատարելուց` տեսանկարահանման ծախսերի հետ կապված, խոսքը 3 միլիոն եվրոյի մասին է, ինչը տարակուսանք է առաջացրել եվրոպական գործընկերների մոտ: Երկրորդ հարցը` այդ քանի՞ հարկանի բոնուս է գործում ԸՕ-ում, որ Գյումրիում Բալասանյանը, չստանալով ձայների մեծամասնությունը, դառնում է քաղաքապետ: Հիմա կասեք, որ դուք քվեարկել ու ընդունել եք օրենքը, բայց ընդունեք, որ կիրարկման ընթացքում այս օրենքն անարդար մեխանիզմներ է առաջացնում, և ժամանակը չէ՞, որ հիմա փոփոխություն կատարվի այդ օրենքում: Ինձ հետաքրքիր չէ, որ Իտալիայում այդ փոփոխությունն է գործում, փաստն այն է, որ Բալասանյանը` Գյումրիում, և Ասլանյանը Վանաձորում չեն ստացել այդքան ձայներ, որ քաղաքապետ դառնան: Չի կարող 32 տոկոս ձայն հավաքածը դառնալ գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Դավիթ Հարությունյանը խնդրեց Նաիրա Զոհրաբյանին` բարձրաձայնել այն եվրոպացի գործընկերների անունները, ովքեր ասել են, թե ՀՀ կառավարությունը չի պատրաստվում կատարել իր մասնաբաժին ֆինանսական պարտավորությունը: Նա հստակեցրեց, որ 3 միլիոն եվրոն ուղղվելու է նույնականացման քարտերի հետ կապված ծրագրին: «Իսկապես կուզենայի լսել այն գործընկերների կամ դեսպանների անունները, որոնք անպատասխանատու հայտարարություններ են արել մեր ամենաոչռոմանտիկ պատգամավորի մոտ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններին, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների արդյունքներից դժգոհողները միշտ էլ փորձում են արդարացումներ, պատճառներ գտնել: Եթե մի որևէ կուսակցություն ստանում է 20 տոկոս, մյուսը ստանում է 10 տոկոս ձայն, իսկ մնացածները 2-3 տոկոս, ուրեմն ո՞վ է հաղթել այդ ընտրություններում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am