Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու շքեղ տարեդարձը. լուսանկարներ. տեսանյութ
Ռուսաստանում բնակվող հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կրտսեր որդու 18-ամյակի առթիվ ճոխ խնջույք է կազմակերպել մոսկովյան Sixty ռեստորանում, գրում է life.ru-ն։«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության 57-ամյա ղեկավարը գումար չի խնայել որդուն՝ Սերգեյ Սարկիսով կրտսերին, ուրախացնելու համար՝ նրա ծննդյան տոնի վրա ծախսելով 12 մլն ռուբլի:
Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերը միայն 6 մլն ռուբլի վճարել է, որպեսզի ծննդյան օրվա առթիվ ռեստորանն իր դռները փակի նույնիսկ ամենահավատարիմ հաճախորդների առաջ՝ հյուրընկալելով բացառապես հյուրերին: Եվս 5 մլն ռուբլի գործարարը վճարել է երգիչներին՝ Նյուշային, Վալերի Սյուտկինին և Quest Pistols Show խմբին: Հայտնի է, որ սննդի և խմիչքի համար Սարկիսովը վճարել է ավելի քան կես մլն ռուբլի:
Տեսանյութը դիտեք այստեղ.
