«Դեֆոլտի առաջ կկանգնենք, եթե...». Վահրամ Բաղդասարյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Հայաստանին դեֆոլտ է սպառնում, խիստ գնահատական է, որի հետ ես համաձայն չեմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Դեֆոլտի համար կան պարամետրեր, որոնք երբ մենք նայում ենք համեմատության դաշտում, տեսնում ենք, որ այդ վտանգը չունենք: Իրոք, ունենք մտածելու խնդիր, որ մեր տնտեսության վիճակը բարելավենք, բայց դեֆոլտի վտանգ ես չեմ տեսնում: Տարիներ շարունակ այդ շահարկումները եղել են, նման հայտարարություններ հնչել են, բայց, որպես այդպիսին, տնտեսությունը դեֆոլտի չի գնում: Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չվարենք, կարող է տարիներ հետո նման խնդրի առաջ կանգնենք»,- մանրամասնեց Վահրամ Բաղդասարյանը:
