«Տեր -Պետրոսյանի ո՞ր հայտարարությունն է միանշանակ ընդունվում որ». Լեւոն Զուրաբյան
«Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթ, որն ընդունվել է միանշանակ մեր հանրության կողմից: Ես չեմ հիշում»,- այս կերպ արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Կենտրոնական բանկի արձագանքը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Հարցին, երբ դեֆոլտի ի՞նչ նախանշաններ կան՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բոլորն էլ գիտեն, որ բյուջեում փող չի հավաքվում, գիտեն, որ արդեն բյուջեի 10 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկմանը, շատ շուտով այդ թիվը լինելու է մինչեւ 30 տոկոս: Մենք ունենք մի երկիր, որտեղ պետական պարտքը 10 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ի պայմաններում հասել է 6 մլրդ դոլարի: Զարգացման որեւէ միտում չկա: Չկա որեւէ նախադրյալ, որն այդ դինամիկան կշրջեր»:
