Շուտով ՌԴ- ից Հայաստան նոր զինատեսակներ կառաքվեն
«Կա նմանատիպ ինֆորմացիա: Այս պահին, քանի դեռ այդ գործարքը չի իրագործվել, ես չեմ ասի, թե ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց հանգամանքը, որ այդ պայմանավորվածությունները կան ու, կարծում եմ, կարճ ժամկետում կիրագործվեն` մենք կտեսնենք»,լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փորձագետ Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք,որ տեղեկություններ կան,որ Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուս գործընկերոջ հետ համաձայնեցրել է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինը համապատասխան հանձնարարականն արդեն տվել է և առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի նոր խմբաքանակի առաքումը: Փորձագետը չմասնավորեցրեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը:
