Սիրիայի ազատ բանակն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Հալեպի Դաբիք քաղաքը
Սիրիական ընդդիմադիր ազատ բանակի ստորաբաժանումները` թուրքական Զինուժի աջակցությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրել են երկրի հյուսիսային Դաբիք քաղաքը և Սորան շրջանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով «Անադոլու» թուրքական գործակալությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել էր, որ սիրիացի ընդդիմադիր ուժերը` թուրք զինվորականների աջակցությամբ, մոտենում են ԻՊ-ի գրոհայինների կողմից շրջափակված Դաբիք քաղաքին, որը գտնվում է թուրքական սահմանից 20 կմ հեռավորության վրա` Հալեպ նահանգում: Սիրիացի ընդդիմադիրներն ավելի վաղ հաղորդում էին, որ շարժվում են Դաբիքի ուղղությամբ, սակայն առաջընթացը բարդացել էր, քանի որ ԻՊ-ի գրոհայիններն ականապատել էին տարածքը:
