«Բա 4 տարի որտե՞ղ էիր թաքնվել, որ քար էիր հավաքում» . քաղաքագետը՝ Դալլաքյանին

«Եթե դու ընդդիմադիր ուժ չես ստեղծում օբյեկտիվորեն, իշխանությունն է ստեղծում: Ես կուզենայի, որ իրենց կիրքը մի քիչ չափավոր լիներ: Եղածը հերիք է»: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ին առաջարկեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով Hayeli.am-ի հարցին, թե ինչ ի նկատի ունի Վիկտոր Դալլաքյանը, երբ ասում է, թե եկել է իր՝ քարերը նետելու ժամանակը, քաղաքագետն ասաց.«Թող նետի, էլի: Բոլորն ասում են՝ բա 4 տարի որտե՞ղ էիր թաքնվել, որ քար էիր հավաքում: Ընդհանրապես նախագահի աշխատակազմում քար չեն հավաքում, ես Քոչարյանի ժամանակ աշխատել եմ նախագահականում: Այնտեղ կամ գիշեր-ցերեկ աշխատում են կամ չեն լինում: Հիմա եկել ի՞նչ է ասում: Եթե 4 տարի չես դիմել, թե ընկեր ջան, ինձ ինչի՞ ես պահում այստեղ, աշխատավարձից էլ չի հրաժարվել, ուրեմն Հարկային տեսչությունը պետք է այդ փողերը հետ ուզի: Բա ի՞նչ ես արել, հնարավո՞ր է դասախոս պահեմ, որը լսարան չմտնի: Հաջորդ օրը կասեմ՝ գնա, աշխատավարձ չկա»: Մեր մյուս հարցին, համամիտ է այն կարծիքին, թե որ Դալլաքյանին գործուղել են ընդդիմադիր դաշտ, քաղաքագետը պատասխանեց. «Կարող է գործուղել են, դա լավ բանի մասին չի խոսում: Իսկ եթե չեն գործուղել, դուք դրսևորել եք պատեհապաշտ քաղաքական վարքագիծ:  Հիմա կտեսնենք, դուք պատրա՞ստ եք Դալլաքյանի կուսակցության անդամ դառնալ: Եթե միտինգները թողեցին՝ նախագահականից գործուղել են, եթե չթողեցին, պլակատները գողացան, ուրեմն՝ չէ»: Քաղաքագետը նշեց նաև, որ Դալլաքյանը լավ խորհրդարանական է եղել, բայց կյանքն ապացուցում է, որ դա դեռ չի նշանակում լավ քաղաքական գործիչ լինել: Կարինա Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am