Ժիրայր Սեֆիլյանին տանում են դատարան
«100-ամյակն առանց ռեժիմի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին պետք է տանեն Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան հունիսի 20-ից կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու համար։ Պաշտպան Արա Զաքարյան համոզված է՝ Ժիրայր Սէֆիլյանի կալանքը փորձում են անհիմն կերպով երկարացնել: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
