Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի 8-րդ գագաթնաժողովը՝ միավորման երկրների առաջնորդների համատեղ լուսանկարով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Լուսանկարվելուց հետո ծրագրված են գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումները, որոնք կանցկացվեն Taj Exzotica հյուրանոցում: Ռուսաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Միշել Թեմերը և Ջեկոբ Զուման, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի պետքարտուղար Սի Ցզինպինը կհանդիպեն նեղ կազմով, այնուհետև բանակցություններ կվարեն ԲՐԻԿՍ-ի Գործադիր խորհրդի անդամների հետ և լիագումար նիստ կանցկացնեն ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:
Այդ միջոցառումներից հետո ակնկալվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ Գոայի հռչակագիրը, կարճաժամկետ հեռանկարներում միավորման գործողությունների ծրագիրը:
