Վահան Շիրխանյանը կալանավայրից ուզում է խոսել
«10 օրից իմ պաշտպանյալ Վահան Շիրխանյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այս օրերին զբաղված եմ ասուլիսի կազմակերպմամբ», ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը` տեղեկացնելով, որ ասուլիսի հստակ օրվա և ժամի մասին հավելյալ կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Վերջերս նրան եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածով: Երեկ Վահան Շիրխանյանին տեսակցած պաշտպանն ահազանգում է՝ առողջական վիճակը օր օրի վատանում է. «Շատ դժվարությամբ է քայլում, ինչ –որ դեղեր խմում է, սակայն չի օգնում»:
