Պերմյակովի գործով դատավճիռը չի բողոքարկվել մեղադրողի կողմից. Արթուր Դավթյան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը կհստակեցվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին հոկտեմբերի 15-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշել է, որ Պերմյակովի գործով դատավճիռը մեղադրողի կողմից չի բողոքարկվել, ինչը վկայում է այն մասին, որ մեղադրող կողմը համաձայն է առաջին ատյանի դատարանի կողմից տրված դատական գնահատականի հետ:

Անդրադառնալով Պերմյակովի պատժի կրման վայրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այդ հարցը կորոշվի դատական ակտի ուժի մեջ գտնվելու փուլում: «Դա իր մեջ մի քանի պայմաններ ու «եթե»-ներ ունի:Կանցնենք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին՝ կունենանք այդ «եթե»-ների փուլը և  անպայման օրենքի սահմաններում լուծումները դուք  կտեսնեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Արթուր Դավթյանը: Շիրակի մարզի առաջին  ատյանի դատարանն օգոստոսի 23-ին կայացած նիստի ժամանակ  ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին՝ համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով« զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը: Ցմահ պատժի հետ համադրվում է նաև ռուսական կողմի գործով 10 տարվա ազատազրկման պատիժը: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am