Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից տնօրենի դուստր Մարինե Ամիրյանը բաց նամակ է ուղղել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարել է, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին: Ըստ նրա, այդ ուղղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։
Նա իր Facebook-ի էջում գրել է, թե ի լուր բոլորի՝ տեղեկացնում են, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար:
«Դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելու համար, իսկ «Հերիք է ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն»,-գրել է նա:
Մանկապարտեզի տնօրենի դուստրը նաև գրել է, որ մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող:
ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ զրուցել է մանկապարտեզի տնօրենի հետ և ասել է նրան, որ իր թիմից է տնօրենի պաշտոնում մարդ նշանակելու, սակայն պնդեց, որ մնացած աշխատողների մասին որևէ խոսակցություն չի եղել:
Բացի այդ համայնքի ղեկավարը նշեց, որ իրենք նախընտրական շրջանում հակառակ ճամբարներից են եղել և ամեն դեպքում իրենց մեջ լարվածություն կա, որի առկայության պարագայում չեն կարող միմյանց հետ աշխատել և իր նախընտրական ծրագրերը կյանքի կոչել:
«Ես ծրագրեր ունեմ իրականացնելու, քարոզարշավին ներկայացրել եմ իմ ծրագիրը և դրանք մեր թիմակցի հետ եմ իրականացնելու, նշանակելու եմ իմ տնօրենի թեկնածուին, և խոստացածս իրականացնելու իմ նախընտրական ծրագրով»,-ասաց նա:
Հարցին, թե գյուղապետը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից դժգոհություն ունի, պատասխանեց, որ ոչ: «Ես ասացի, որ ձեր աշխատանքը ոչ ոք չի քննադատում, ես ուղղակի դժվար թե կարողանամ ձեր հետ աշխատել, քանի որ ամեն դեպում մեր միջև լարվածություն կա, դե հասկանում եք հակառակ ճամբարներից ենք եղել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք տնօրենի դեմ հակաքարոզչություն է իրականացրել, ասաց, թե տնօրենի աղջիկ, ով բաց նամակ է հրապարակել, ևս հակաքարոզչություն է իրականացրել: «Ես չեմ շեշտում դա, այն, ինչ եղել է, անցել է, ուղղակի իրենց կողմից նրա մոր հեռացման այդ լուրը փորձում է տարածել ամբողջ մանկապարտեզի անձնակազմի վրա, թե ես հեռացնելու եմ ամբողջ անձնակազմին, երբ նրանց հեռացնելու խնդիր չկա»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ իր գյուղի մանկապարտեզում աշխատողները 14 են, մանկապարտեզ են հաճախում 63 երեխա: «Ձմռան ամիսներին մանկապարտեզը գնում է արձակուրդի, գարնանը նորից գալիս են, դեռ ոչ ոքի հեռացման խնդիր այս պահին չկա, նոր տնօրեն կնշանակվի կհամաձայնեցվեն:Նման կարիք էլ չկա, գոհ ենք մանկպարտեզի աշխատողների աշխատանքից»,-ասաց նա:
Իսկ թե արդյոք Նիկոլ Փաշինյանի որոշումը կարող է ազդեցություն ունենալ իր որոշման վրա, պատասխանեց. «Ոչ ամենևին, քանի որ ես ծրագիր եմ ներկայացրել, ծրագիրը հավանության է արժանացել կուսակցության կողմից և այդ աշխատանքի պատասխանատուն պետք է ես լինեմ»:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը