Լևոն Մարտիրոսյանը՝ Յուրի Խաչատուրովի և Վիգեն Սարգսյանի նշանակումների մասին

  Hayeli.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: -Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, Հայաստանին ի՞նչ կտա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Որքանո՞վ են իրատեսական այդ պաշտոնի համար շրջանառվող հավանական թեկնածուների անունները: -Անուններն իրատեսական են: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով է փոխանցվում Հայաստանին: Այստեղ արտառոց որևէ բան չկա: Կարևոր պաշտոն է, իհարկե: ՀԱՊԿ-ը  մեր անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից է, մեր անվտանգության ձևաչափն է կարևորագույն: Այնպես որ չափազանց կարևոր կազմակերպություն մեզ համար լինելով՝ լավ է, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ինչ-որ ժամանակահատվածում մեր երկրի ներկայացուցիչն է լինելու: Կա կարծիք, այնուամենայնիվ որ դա ձևական բնույթ է կրելու:  Եվ, ըստ էության, Ռուսաստանն է որոշումներ կայացնելու: Այս իրավիճակում որևէ ռազամական առանձնահատկություն, դրական լուծումներ սպասվո՞ւմ են: -Դա խնդրի հետ որևէ կապ չունի: Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է՝ իր ծանրակշիռ ներկայությամբ և ազդեցությամբ: ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի անձը կամ որևէ երկիր ներկայացնելը այստեղ առնչություն չունի թեմայի հետ: Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածու շրջանառվում է ԶՈՒ  ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի անունը: Ձեզ համար նա ընդունելի՞ թեկնածու է: -Իհարկե: -Ինչո՞վ: -Իր փորձով, գիտելիքներով… -Իսկ հանրության ոչ միանաշանակ վերաբերմունքը նրա անձի նկատամամբ… -Գիտեք, հանրության վերաբերմունը չափվում է ինչ-որ կոնկրետ փաստերով: Ամենատարբեր պաշտոնյաներ ամենատարբեր վերաբերմունքի են արժանանում՝ արդարացիորեն, անարդարացիորեն: Հանրության ինչ-որ ենթադրական վերաբերմունքն օգտագործել այս կամ այն պաշտոնում նշանակվելու կամ առաջադրվելու համար ճիշտ տարբերակ չէ: -ԶՈՒ-ում  մի շարք փոփոխությունները են կատարվում: Պաշտպանության նորանշանակ նախարարը նոր ու տարբերվող մոտեցումներ ունի: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխություններից, ըստ Ձեզ ի՞նչ նոր որակ կարող են բերել սրանք: Ես դրական եմ գնահատում վերջին փոփոխությունները՝ և՛ անհատական կադրային լուծումների, և՛ գաղափարական քաղաքականության առումով: Այն ռազմավարությունը, որ Հանրապետության նախագահը նախանշել է և պաշտպանության նախարարը պատրաստվում է իրականացնել, իսկապես չափազանց կարևոր է մեզ նման երկրի համար: Մենք պետք է իսկապես անցնենք որակապես նոր պաշտպանական անվտանգային ռազմավարության և քաղաքականության ու այդ քայլերը արդեն մենք տեսնում ենք: Այնումանայնիվ, Վիգեն Սարգսյանի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց, մենք սովոր էինք, որ այդ պաշտոնում պետք է անպայման զինվորական նշանակվի: Հիմա ի՞նչ պիտի նա բերի այդ ոլորտ, որը էկանաորեն կփոխի իրավիճակը դեպի դրականը: Նախ, մենք ունենք Սահմանադրության նոր խմբագրություն արդեն մեկ տարի գործող և ապագայում այն լիարժեքորեն պիտի կյանքի կոչվի: Զինված ուժերը պետք է ղեկավարվեն ԳԽ շտաբի պետի կողմից: Այստեղ, իսկապես, նորություն չկա: Իսկ քաղաքացիական վերահսկողությունը, քաղաքական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ պետք է իրականացվի ՊՆ-ի կողմից, որը քաղաքական նշանակում է ու  քաղաքացիական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաներ են: Աշխարհի այլ առաջադեմ երկրիների փորձն է, այնպես որ ուղղակի ընդամենը պետք է այս ուղղով գնալ: Հասկանալի է, որ նորություն է, բայց սա առաջիդամական  և ճիշտ տարբերակ է: Կարինա Սահակյան  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am