Հրաժեշտ՝ թագավորին. լուսանկարներ
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բանգկոկում գտնվող Մեծ պալատի մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու Թաիլանդի հանգուցյալ Պհումիպոն Ադուլյադետի հիշատակին։
Սևազգեստ մարդկանց ոչ մեծ խմբերով թույլ են տալիս մուտք գործել պալատ, որտեղ նրանք կարող են ցավակցություններ թողնել հատուկ գրքում։ Թագավորի աճյունը, որը 70 տարի թագավորել է Թաիլանդում, պահվում է պալատում և այնտեղ պահպանվելու է մի քանի ամիս՝ նախքան դիակիզումը։
Գյուղական տեղանքում ապրող մարդկանց համար կազմակերպվել է անվճար հասարակական տրանսպորտ։ Մի շարք խանութներ դադարեցրել են ալկոհոլի վաճառքը, իսկ բարերին կարգադրվել է փակվել ավելի վաղ։
Թաիլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետը մահացել է հոկտեմբերի 13-ին՝ 89 տարեկան հասակում։ Նա գահը զբաղեցնում էր 1946 թվականի հունիսի 9-ից։
