Ինչ է քննարկվելու ԱԺ արտահերթում
Հոկտեմբերի 17-ին Կառավարության հրավերով նիստ կգումարվի Ազգային ժողովում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններում ներառված են 4+4+4 ձևաչափով քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մեջ ներառված են ընտրացուցակների հրապարակման հարցը, ընտրատեղամասում և ընտրատեղամասերից դուրս տեսախցիկներ տեղադրելու հարցը և մի շարք այլ փոփոխություններ: Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է:
