ՀԱՊԿ գագաթնաժողովի անակնկալ զարգացումները

«Ժամանակ» -ը գրում է.«Երեկ սպասվում Էր, որ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այդ կազմակերպության անդամ երեկոների ղեկավարները պետք Է որոշեն, թե ով Է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։ Ինչպես ամիսներ առաջ հայտարարել Էր ներկայիս քարտուղար Բորդյուժան, հոկտեմբերին, ռոտացիոն կարգով, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք Է անցներ Հայաստանին։ Սակայն, երեկ հայտնի Է դարձել, որ այդ պաշտոնը կշարունակի մնալ Բորդյուժայի ուսերին, իսկ Հայաստանի ներկայացուցչի հարցը տեղափոխվում Է մինչև տարվա վերջ։ Փաստորեն, ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցը հետաձգվում Է երկրորդ անգամ։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ դեռևս նախորդ տարեվերջին, այսինքն ապրիլյան պատերազմից առաջ։ Ընդ որում, ՀՀԿ– ական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել Էր, որ առաջին անգամ դա հետաձգվել Էր ռուսական կողմի խնդրանքով։ Ո՞ւմ խնդրանքով Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը հետաձգվում այս անգամ։   Արդյո՞ք պատճառը այն Է, որ այս անգամ գագաթնաժողովին չկար Նազարբաևը և նա դեմ Էր, որ Հայաստանի ներկայացուցիչը ստանձնի այդ պաշտոնը Բորդյուժայից հետո։ Մինչդեռ, վերջին շաբաթներին հայկական մամուլը նույնիսկ շրջանառում Էր անուններ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ խաչատուրով, պաշտպանության Էլ ավելի նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան։ Նրանցից հայտնի Է, որ միայն Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կհրաժարվի, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը։ Արդյո՞ք Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները բարկացել են այդ հայտարարությունից և որոշել, որ այդ պաշտոնը ընդհանրապես չի անցնի Հայաստանին,   թե՞   Սերժ Սարգյանն իրականում Սեյրան Օհանյանի թեկնածությունից բացի չի ունեցել այդ պաշտոնի համար առավել նախընտրելի թեկնածու և ստիպված Է եղել ուղղակի հետաձգել հարցը։ Սակայն զուգահեռաբար չենք կարող բացառել և այն, որ գուցե Հայաստանը հրաժարվել Է ոչ թե ստիպված, այլ ամեն ինչ արել Է հատկապես ներկայումս Նման պաշտոնի պատասխանատվության տակ չմտնել, հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունների խորացումն ու բավական վտանգավոր իրավիճակը Սիրիայում։ Այս պայմաններում Հայաստանը կարող Էր պարզապես հրաժարվել իր ներկայացուցչի դեմքով մտնել նման պատասխանատվության տակ, երբ ակնհայտ Է, որ ՀԱՊԿ– ն իրականում գերազանցապես Ռուսաստանին պաշտպանող, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող կառույց Է և Մոսկվան պարզապես կարող Է փորձել շագանակներ հանել կրակից Հայաստանի ներկայացուցչի միջոցով»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am